Եթե ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, խնդրում եմ եկեք և ներկայացրեք. Նարեկ Կարապետյան

Սխալ բանակցությունների, ճանապարհների, դիվանագիտական բազմաթիվ ձախողումների արդյունքում մենք ունեցանք զոհեր, ունեցանք խնդիրներ։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«ՀԱՊԿ-ի հետ կապված մենք հարցեր ունենք, հարցեր ունենք, որը պետք է պարզենք։ Այդ հարցերը վերաբերվում են Ջերմուկի, Վարդենիսի հետ կապված դեպքերին, և դրա մասին մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք։ Եթե տեսնում եք, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, խնդրում եմ եկեք և ներկայացրեք»,- ասել է նա։

Leave a Comment