ԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ Մանուկյան


Քաղաքականություն


Ազգային ժողովում, լագրողների հետ զրույցումմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն  անդրադարձել է TRIPP նախագծին: Նրա դիտարկմամաբ,  Հայաստանի իշխանությունները նախագիծը ներկայացնում են որպես անվտանգության կարևոր երաշխիք։Մինչդեռմ ըստ պատգամավորի, հնարավոր հեռանկարների հետ մեկտեղ, այդ նախագիծը կարող է Հայաստանի համար նաև նոր սպառնալիքներ ստեղծել։

«Իրականում կարող է նոր սպառնալիքներ բերել մեր երկրի գլխին»,-ասաց Մանուկյանը:

Նա մասնավորապես հղում արեց իրանցի բարձրաստիճան գեներալի այն հայտարարությանը, թե Թեհրանը հյուսիսում թույլ չի տա ԱՄՆ-ի այնպիսի ներկայություն, որն Իրանը թույլ չտվեց ստեղծել հարավում՝ Պարսից ծոցի տարածաշրջանում։ Այս ֆոնին Մանուկյանը կարծում է, որ նման լայնամասշտաբ նախագիծ իրականացնելիս Երևանը անպայման պետք է հաշվի առնի հարևանների դիրքորոշումը։

Մյուս մարտահրավերը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի պահանջն է եկեղեցու դեմ։

«Դա մեր ինքնության դեմ կռիվ է, որ տալիս են»,- ընդգծեց նա։ 


Leave a Comment