Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15–16-ին կայցելի Ադրբեջան։
Այցի շրջանակում Ֆիդանին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Թուրքիայի ԱԳ նախարարը նախատեսում է նաև հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
