
Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
Նա գրել է, որ Ֆինլանդիան միացել է Ֆրանսիայի միջուկային զսպման նախաձեռնությանը, ինչը, նրա խոսքով, «քայլ առաջ» է Ֆրանսիայի հետ պաշտպանական գործընկերության խորացման գործում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ֆրանսիական նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է եվրոպական անվտանգության ամրապնդմանը և սեփական պաշտպանության համար Եվրոպայի պատասխանատվության մեծացմանը։ Ստուբի խոսքով՝ նախաձեռնությունը չի փոխարինում և չի կրկնօրինակում ՆԱՏՕ-ի միջուկային զսպումը։
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է անցնել «առաջադեմ միջուկային զսպման» հայեցակարգին։ Փարիզը կավելացնի միջուկային մարտագլխիկների թիվը, իսկ եվրոպական երկրները կկարողանան մասնակցել միջուկային զսպման համատեղ զորավարժություններին։