«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին

«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին

ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կմասնակցի չորեքշաբթի օրը կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին. Radar Armenia-ն տեղեկացավ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանից։

«Անպայման մասնակցելու ենք հարցուպատասխանին»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությանը, ապա Աննա Գրիգորյանը հայտնեց, որ այս հարցով դեռ որոշում չունեն. «Կարծում եմ՝ կմասնակցենք։ Դեռ չենք քննարկել, ավելի ուշ կհայտնենք մեր մասնակցության մասին»,- ասել է Գրիգորյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment