
«Դուք զեկուցում եք փոփոխություններ վարչատարածքային բաժանման մասին օրենքում, ես ուզում եմ պարզ հարց տալ. ըստ գործող օրենքի, կասե՞ք, խնդրում եմ, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ»,- ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դիմելով ՏԿԵՆ փոխնախարար Առնակ Ավետիսյանին, հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Նախագիծը հրապարակված է նաև ԱԺ կայքում ու համայնքների ցանկին, ինչպես գործող օրենքում, այնպես էլ առաջարկվող նախագծում, կարող եք ծանոթանալ ինքներդ»,- պատասխանեց զեկուցողը: Վարդանյանն ասաց՝ ծանոթ է ու հավելեց. «Ի՞նչ հիմքով է կառավարությունը Տիգրանաշենն անվանում ադրբեջանական անունով»:
Մանրամասները՝ տեսանյութում: