Արդյո՞ք չարժեր ավելի անկեղծ լինել և չխաբել ընտրողներին․ Ղազինյան

Հիշում եմ՝ 2016 թվականի հունիսի 8-ին, եթե չեմ սխալվում, ձեր ղեկավարը, այնտեղից նստած, ասում էր, որ առաջին դեմքի չգալը ցույց է տալիս մեծամասնության և կառավարության հարաբերությունները, և դա ուղիղ բնութագրել է որպես վասալային։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ հիշեցրնելով տարիներ առաջ Փաշինյանի արված գնահատականները։

Անդրադառնալով նախագծերին և երդման տեքստին առնչվող զարգացումներին՝ պատգամավորն շեշտել է, որ իշխանությունների քաղաքականությունը հարցեր է առաջացնում ապագայի և սերունդների նկատմամբ որդեգրված մոտեցումների վերաբերյալ։

«Ինչպես իմ գործընկերն ինձնից ավելի վաղ նշեց, նշանակում է՝ 8 տարի սերունդների մասին ապագա չենք մտածել, կամ 8 տարի առաջնորդվել եք համազգային նպատակներով, հիմա որոշել եք չառաջնորդվել։ Իսկ արդյոք չարժե՞ր ավելի անկեղծ լինել և չխաբել ընտրողներին»,- ընդգծել է նա։

Leave a Comment