ՔՊ-ն երդման տեքստից հանում է ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունների կարևորագույն բաղադրիչները․ Վարդևանյան

Երդման տեքստից փաստորեն առաջարկվում է, որ դուրս գա համազգային նպատակ ձևակերպումը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով երդման տեքստում կատարվող փոփոխություններին՝ շեշտելով, որ գործող իշխանությունը, տարիներ շարունակ խոսելով ժողովրդավարությունից, փաստացի հեռացնում է պետության բարձրագույն ուղղվածությունն ու հիմնարար պարտավորությունները արտացոլող ձևակերպումները։

Ըստ նրա՝ իշխանությունը, որը վերջին ութ տարիների ընթացքում անընդհատ բարձրաձայնել է ժողովրդավարության արժեքների մասին, երդման տեքստից հանում է ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունների կարևորագույն բաղադրիչները։

Leave a Comment