Կառավարության անդամների համար երդման նոր տեքստ է մշակվել, որն ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երդման նոր տեքստում բացակայում են «հայրենիք», «ազգ» և «ժողովուրդ» ձևակերպումները։
