Դուք խնդիր ունեք հենց «հայրենիք» գաղափարի հետ․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ականներին

14 Սեպտեմբերի, 2026

 

«Տեքստում կատարվող փոփոխությունների հետ կապված մենք որևէ խնդիր չենք տեսնում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և զարգացման գաղափարների հետ։ Բայց եթե դուք խնդիր եք տեսնում «հայրենիք» բառի հետ և այն հանում եք տեքստից, ապա հարց է առաջանում՝ ի՞նչն էր խանգարում պահպանել այն։

Ի՞նչն էր խանգարում «հայրենիք» գաղափարը պահպանել նաև Կառավարության ամբողջ ծրագրում, որի ավելի քան 100 էջերում «հայրենիք» բառը մեկ անգամ անգամ չի հիշատակվում։ Սա արդեն խոսում է ոչ թե պատահականության, այլ հետևողական մոտեցման մասին՝ տպավորություն ստեղծելով, որ դուք խնդիր ունեք հենց «հայրենիք» գաղափարի հետ»,- այս մասին ասյօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment