Հայ Օգնության Ֆոնդի «Ayo!» բարեգործական հարթակի մասին. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Սևակ Հակոբյան։ Հյուր. Հելենա Մելքոնյան՝ Հայ Օգնության Ֆոնդի «Ayo!» հարթակի Համայնքային կապերի ղեկավար։ Թեման. Բարեգործություն, որը սկսվում է յուրաքանչյուրիցս:

Մենք հաճախ կարծում ենք, որ բարեգործություն անելու համար մեծ հնարավորություններ են պետք։ Բայց «Ayo!» հարթակը գալիս է ապացուցելու հակառակը։ Սա մի հարթակ է, որտեղ ամենակարևոր ու ազդեցիկ նախագծերը կյանք են ստանում հենց մեր մասնակցության շնորհիվ։

  • Ինչպե՞ս է գործում հայկական ամենաթափանցիկ քրաուդֆանդինգի հարթակը։
  • Ինչպե՞ս են հասարակ գաղափարները վերածվում հաջողված ու ազդեցիկ պատմությունների։
  • Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր փոքր աջակցություն մեծ փոփոխության սկիզբ դառնալ։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment