Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը կարողացել է լողալով անցնել Սևանա լիճը ծայրից ծայր՝ հաղթահարելով 74 կմ տարածություն։
Սա Գաբրիելյանի երրորդ փորձն էր, որն այս անգամ հաջողությամբ ավարտվեց։ Սևանա լիճը ծայրից ծայր լողալով անցնելու նախորդ երկու փորձերի ժամանակ նրան չէր հաջողվել ամբողջությամբ հաղթահարել նախատեսված տարածությունը։
Գաբրիելյանը ջրում անցկացրել է շուրջ 38 ժամ։ Նա լողը հաջողությամբ ավարտել է սեպտեմբերի 14-ի լուսաբացին՝ հասնելով ափ։
Այս անգամ Գաբրիելյանը հաղթահարել է ամբողջ՝ 74 կմ հատվածը և ավարտել երկարատև լողը։ Գաբրիելյանի ինքնազգացողությունը լավ է, որևէ խնդիր չունի։
