
«Ինչքան էլ ասեք՝ սահմանին կրակոց չկա, հետևաբար խաղաղություն է. մեր մշակույթի բնաջնջումը պատերազմական գործողությունների շարունակություն է»,- ԱԺ իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ պահանջելով, որպեսզի ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք հնչի: «Գանձասարը հայկական է ու չպետք է թույլ տալ, որ փաստերը խեղաթյուրվեն»,- նշեց նա: «Խաղաղություն երբևէ չեն կառուցում՝ սեփական պատմության ուրացման ճանապարհով»,- հավելեց պատգամավորը: