
«Ադրբեջանը փորձում է վերացնել Արցախից հայկական հետքը: Ավելին, իրենց քաղաքական նկրտումներն ավելի հեռու գնացող են»,- ԱԺ իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Սա պետք է կանխվի բարձրագույն մակարդակով. ՀՀ-ն պետք է պահանջի, որ Ադրբեջանը պաշտպանի հայկական կրոնական ու պատմական ժառանգության հուշարձանները»,- հավելեց նա: