Բաքվի բանտերում գեներալ Լևոն Մնացականյանը չի խորշում ասելու ճշմարտությունը, չի հրաժարվում ազգային-ազատագրական պայքարում իր ունեցած դերից, չի ուրանում. Տիգրան Աբրահամյան



168.am-ը գրում է.


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Այսօր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում։


Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր անտարբեր են դարձել պայքարի, դիմադրության և ազատության նկատմամբ, Մնացականյանն այդ ամենը շարունակում է ադրբեջանական բանտից։

Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը, ու անկախ նրանց կյանքին սպառնացող ֆիզիկական վտանգին՝ գեներալը չի խորշում ասելու ճշմարտությունը, չի հրաժարվում ազգային-ազատագրական պայքարում իր ունեցած դերից, չի ուրանում։

Գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր։

Վստահ եմ, որ ներքին զգացողություններդ փոխանցում են, որ քեզ հիշում ենք, անչափ գնահատում ենք ու սպասում ենք վերադարձիդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment