Ինչպիսի հեգնանք ու ամոթանք սեփական երկրների հիշողության ու ժառանգության նկատմամբ․ Դեմոյան

14 Սեպտեմբերի, 2026

Ի՞նչ իմանար Հիքմեթ Հաջիևը, որ Վանք գյուղում Արցախի ձեռագրական ժառանգության մատյանների պատճենները Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին ցուցադրում է հենց այն ցուցասեղաններում, որոնք ժամանակին ներառված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հին ցուցադրության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանք 2013 թվականին նվիրել էի Մատենադարանին` Արցախի ձեռագրական ժառանգության նմուշների պատճենները պատրաստելու և Գանձասարի վանքին կից ցուցադրելու համար:

Ճակատագրի ինչպիսի հեգնանք. հենց այդ ցուցասեղաններում ներկայացված էին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների վավերագրերը, այն երկրների, որոնց դեսպանները խիստ հուզվել էին Հաջիևի պատմական «բացահայտումներից»:

Ինչպիսի հեգնանք ու ամոթանք սեփական երկրների հիշողության ու ժառանգության նկատմամբ:

Իսկ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը չի՞ ցանկանում արդյոք ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին հրավիրի Մատենադարան և ցույց տա Արցախի ձեռագրական կենտրոնների մատյանների բնօրինակները, որոնց պատճեններից այդքան հուզված ու գրգռված էր Հիքմեթ Հաջիևը:

Leave a Comment