Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան հանրաքվեների վերաբերյալ հռչակագիր կստորագրեն

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան հանրաքվեների վերաբերյալ հռչակագիր կստորագրեն

Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի նախարարները կստորագրեն համատեղ հռչակագիր՝ Լոնդոնից պահանջելով տարածաշրջանների անկախության հարցով հանրաքվեներ անցկացնելու իրավունք։

Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է այսօր:

Գագաթնաժողովի նախօրեին հրապարակված համատեղ հաղորդագրության մեջ առաջնորդները շեշտել են, որ մտադիր են քննարկել համագործակցության ամրապնդումը և նպաստել «սահմանադրական փոփոխություններին», ինչը ենթադրում է կա՛մ ավելի մեծ ինքնավարություն, կա՛մ անկախություն։ «Առաջնորդները կոչ կանեն բրիտանական կառավարությանը նախապատրաստել, ծրագրել և նպաստել Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում սահմանադրական փոփոխությունների իրականացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment