Իսակով–Արշակունյացը պարզապես նոր ճանապարհ չէ. քաղաքապետ

Իսակով–Արշակունյացը պարզապես նոր ճանապարհ չէ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Իսակով–Արշակունյացը պարզապես նոր ճանապարհ չէ։

Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը, որը միմյանց կմիացնի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները։ Ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի 269 մետրանոց նոր կամուրջ, իսկ Իսակովի և Արշակունյաց պողոտաներում՝ նոր ճանապարհային հանգույցներ, այդ թվում՝ թունելային անցում և շրջանաձև երթևեկություն։ Ճանապարհային ամբողջ համակարգի երկարությունը՝ իջատեղերով և երկրորդային ճանապարհներով, կկազմի 6.6 կմ։

Հիմնական հատվածը կունենա վեց երթևեկելի գոտի։ Սա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է և Երևանի ճանապարհային ցանցում նոր, մեծածավալ կապ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment