
ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է Կիևին Patriot զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռների հնացած տարբերակների արտադրության լիցենզիա տրամադրելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իռլանդիայից ԱՄՆ վերադարձի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն նախատեսում է Ուկրաինային փոխանցել Patriot համակարգերի համար նախատեսված զինամթերքի արտադրության լիցենզիա՝ Թրամփն ասել է, որ «քննարկումը շարունակվում է»։ Նա պարզաբանել է, որ խոսքը «ոչ այնքան ժամանակակից տարբերակների» մասին է։