Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 14-ին – armeniatoday.am

Հայաստանի շրջաններում սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 12-16-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում սպասվում է արևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31…+33, երեկոյան՝ +25…+27 աստիճան։

Շիրակի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24…+29 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կլինի +24…+27, նախալեռներում՝ +28…+30 աստիճան։ Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20…+25 աստիճան։ Լոռու մարզում ցերեկը սպասվում է +25…+29 աստիճան տաքություն։

Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26…+29, հովիտներում՝ +29…+32 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +23…+26, նախալեռներում՝ +28…+32 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30…+33, հովտային շրջաններում՝ +31…+34 աստիճան։ Արմավիրի մարզում ցերեկը սպասվում է +31…+34 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24…+27, նախալեռներում՝ +31…+34 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +19…+22, նախալեռներում՝ +26…+29, հովիտներում՝ +31…+34 աստիճան։

Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment