Ալիևը կարող է փաստեր կեղծել, բայց չի կարող ջնջել էթնիկ զտման հետքերը․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակելու է միջազգային կառույցներում բարձրացնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու մասին վկայող փաստերի բարձրաձայնումը։ Գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Ալիևը (յուր Հաջիևով) կարող է փաստեր կեղծել, կարող են հայկական մշակութային ժառանգությունը քանդել, բայց մենք ամեն ինչ կանենք, որ իր վրայից դուրս չգա էթնիկ զտում կատարած բռնապետի պիտակը»։

Leave a Comment