Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նյու Դելիում Աբու Դաբիի թագաժառանգ Խալեդ բեն Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Այս հանդիպման ընթացքում լավ զրույց ունեցանք առկա հարցերի և մտահոգությունների վերաբերյալ։ Մենք պայմանավորվեցինք անցյալը թողնել հետևում, նայել դեպի ապագա և փոխըմբռնման հասնել այն հարցում, թե ինչպես կարող ենք համատեղ ջանքերով կառուցել այն», – ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Նյու Դելի կատարած այցի արդյունքներով ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ այնուհետև կողմերը բանակցությունները շարունակել են արտաքին գործերի նախարարների մակարդակով, ինչը հանգեցրել է «երկու կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ արդյունավետ փոխգործակցության»։
Սեպտեմբերի 7-ին ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել էր, որ Միացյալ Արաբական Էմիրությունները Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտից հետո վաղ թե ուշ ստիպված կլինեն վերականգնել հարաբերությունները Իրանի հետ։
