«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի

«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի

Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Այս հանդիպման ժամանակ մասնակից երկրներին կներկայացվի [Իրանի և Օմանի միջև ձեռք բերված համաձայնագրի] մանրամասները։ Նրանց կներկայացվեն համապատասխան քարտեզները, և կկազմակերպվի համատեղ հայտարարություն, որպեսզի այդ փաստաթղթերը վերջնականապես ներկայացվեն ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպություն (IMO) գրանցման համար», – նրա խոսքերն է փոխանցում Al-Araby Al-Jadeed-ը։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է Թեհրանի և Մասկատի միջև համաձայնագրի ստորագրում։ Սակայն դա չի ենթադրում նեղուցի ընդհանուր շրջափակման վերացում։

Leave a Comment