Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել – armeniatoday.am

Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է Shamshyan.com-ը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, Գյումրի-Աշտարակ-Երևան ճանապարհին Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մետաղական արգելապատնեշին՝ կոտրելով այն ու հայտնվելով բաժանարար գոտում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Leave a Comment