6 զոհ և մոտ 100 անհայտ կորած՝ Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավի վթարից հետո

6 զոհ և մոտ 100 անհայտ կորած՝ Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավի վթարից հետո

Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Յավայի ծովում, «Virgo Transport 8» ուղևորատար լաստանավի շրջվելու հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ փնտրելով մոտ 130 ուղևորի և անձնակազմի անդամի, որոնց հետ կապ դեռևս չի հաստատվել։

Լաստանավը Արևելյան Յավա նահանգի Սուրաբայա քաղաքից ուղևորվում էր դեպի Հարավային Կալիմանտան նահանգի վարչական կենտրոն՝ Բանջարմասին։ Ըստ Ինդոնեզիայի որոնողափրկարարական ծառայության տվյալների՝ նավի վրա եղել է 243 մարդ՝ 213 ուղևոր և անձնակազմի 30 անդամ։

Նավի հետ կապն ընդհատվել էր սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ անբարենպաստ եղանակային պայմաններում։ Նավապետը հայտնել էր, որ մինչև երեք մետր բարձրություն ունեցող ալիքների պատճառով նավը թեքվել է, և հասցրել էր ազդանշան ուղարկել վտանգի մասին։ Ավելի ուշ իշխանությունները հայտնել են, որ լաստանավը շրջվել է. Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Դուդի Պուրվագանդին նշել է, որ նավը չի խորտակվել։

Վերջին տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է տարհանել առնվազն 107 մարդու։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են փրկարարական նավեր, Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի նավ և ուղղաթիռ. ջանքերը կենտրոնացած են լաստանավի գտնվելու վերջին վայրի՝ Բանջարմասինից մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող տարածքի վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment