
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահի դրությամբ, պահպանվել է եկեղեցու շինարարությանը վերաբերող քսանյոթ տողից բաղկացած մեծ արձանագրությունը՝ փորագրված տաճարի ներսում: Մեջբերված տեքստի արդի հայերեն թարգմանությունը. «Հոր և որդու և սուրբ հոգու, այս գիրն արձանի է, որ տվեցի ես՝ Աստծո նվաստ ծառան՝ Ջալալ Դոլա Հասանը՝ Վախթանգի որդին, Հասան Մեծի թոռը, բնիկ ինքնիշխան բարձր և մեծ Արցախ աշխարհի, թագավոր Խոխանաբերդի, հոքնասահման նահանգների: Վախճանվելիս իմ հայրը անդարձ կերպով կտակել է ինձ և իմ մորը՝ Խորիշահին, ով դուստրն էր իշխանաց իշխան Սարգսի, որպեսզի Գանձասարում՝ մեր հայրերի գերեզմանատանը, կառուցենք եկեղեցի, որը սկսեցինք հայոց ՈԿԵ (1216) թվականին…ավարտը եղավ ՈՁԷ (1238) թվականին…»:
Եթե եկեղեցին հայկական չէ, ինչպես անամոթաբար ստում է Հիքմեթ Հաջիևը, ապա ինչո՞ւ է Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը նշում հայկական թվագրությամբ՝ օգտագործելով «հայոց» բառը»: