Այսօր՝ Խաչվերացի տոնին, Էջմիածնի Մայր տաճարում պատարագ է մատուցել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Ինչպես պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը, սա կարևոր տոն է, քանի որ խաչը վերադարձվեց։
«Խաչի վերադարձի տոնն է, մեր ամեն ինչը Աստծով ու խաչով է։ Շնորհավորում եմ բոլոր հավատացյալներին»,- նշեց նա։
Արմեն Չարչյանը նաև մաղթեց, որ բոլորն առաջնորդվեն կրոնական ու քրիստոնեական արժեքներով, ինչպես նաև ազգային արժեհամակարգով։