Թունիսում ռուսներին տեղափոխող ինքնաթիռը հրաշքով է փրկվել աղետից • Tribune.am

SHOT Telegram ալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլից Թունիս ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող Turkish Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը (Airbus A321) վայրէջքի ժամանակ ուժեղ փոթորկի է հանդիպել և երկու անգամ չի կարողացել վայրէջք կատարել։

Ականատեսների խոսքով՝ տեսանելիությունը գրեթե զրոյական է դարձել. պատուհանից գետինը լիովին անտեսանելի է եղել։ Նրանց խոսքով՝ եղանակային պայմաններն այնքան ուժեղ են ցնցել ինքնաթիռը, որ ուղևորները սկսել են խուճապի մատնվել։

Արդյունքում ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնֆիդհայի այլընտրանքային օդանավակայանում։

Ուղևորների շրջանում վիրավորներ չկան։

Leave a Comment