4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Հայաստանի դեմ անցավ լայնածավալ հարձակման։ Ունեցանք 224 զոհ, և ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 200 կիլոմետր քառակուսի տարածք օկուպացվեց Ադրբեջանի կողմից, այսօր տարածված տեսանյութում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Փաշինյանը բոլոր հանձնումները իրականացրել է հետևյալ տրամաբանությամբ. մի մասը զիջել, մի մասը պահելու երաշխավորությամբ։ Զիջենք, որպեսզի պատերազմ տեղի չունենա»,-ասել է Սաղաթելյանը։
Նա հիշեցրել է, որ այս բոլոր զիջումներից հետո տեղի ունեցավ աղետալի պատերազմը։
Իշխան Սաղաթելյանը հարց է հնչեցրել՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք։