«Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում»․ Մանուկ Սուքիասյան

«Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում»․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը գրում է․ «Երևանի կենտրոնն ու Արաբկիրը առավոտից խցանված, Սևան – Երևան միջպետական մայրուղին՝ նույնպես կաթվածահար՝ ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի։
Այ տենց, գլուխներդ մտցրեք ավազի մեջ, ինչպես հայտնի հեղինակը կասեր՝ վայելեք սիլոս և «ախրանա», օրական մի փառատոնում տրճիկ տվեք և չտենալու տվեք Գանձասարի նախօրեի անարգումը։
Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում։
2018-ին ի՜նչ ակնկալիքներով փողոց դուրս եկած ու այսօր ի՜նչ նվաստացում ապրող ժողովուրդ»։

Leave a Comment