
Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խաչվերացի նախօրեին ադրբեջանցի պաշտոնյաներն ու եվրոպացի դիվանագետները ծաղրում ու կեղծում էին հայկական խաչը՝ Գանձասարում, Շուշիում ու Դադիվանքում: Պաշտոնական Երևանը, ինչպես միշտ, չի արձագանքում, որովհետև, եթե արձագանքի, պատերազմ կլինի, կամ էլ՝ համաձայն է: Գոհ լինենք, որ Հայ եկեղեցու բարեփոխիչը դեռ չի հաստատել, որ Գանձասարն, իրոք, աղվանական է, Դադիվանքը՝ ուդիական: Կամ էլ չի հայտարարել՝ մեզ պետք ե՞ն էդ Դադիվանքն ու Գանձասարը:
Դադիվանքի ու Գանձասարի երկարամյա հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցաց Սուրբ պատարագն այսօր ամփոփեց Դադիվանքից բերված Խաչով՝ որպես միակ պատասխան բոլոր կեղծիքների ու պղծությունների»։