Կրեմլը չի բացառել հոկտեմբերին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի պատրաստակամությունը՝ աջակցելու ուկրաինական կարգավորմանը։
Պեսկովը նշել է նաև, որ Մոսկվան գոհ է, որ դիվանագետների ջանքերի շնորհիվ Իրանին և ԱՄԷ-ին հաջողվել է համաձայնեցնել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագրի ձևակերպումները։ Նրա խոսքով՝ փաստաթղթում ներառվել են Ռուսաստանի համար կարևոր դրույթներ՝ հաշվարկների և ֆինանսների վերաբերյալ։
Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտինը շուտով այցով կմեկնի Ռուսաստանի որևէ տարածաշրջան։ Նա նշել է, որ ՌԴ նախագահը գործնականում աշխատում է առանց հանգստյան օրերի։
«Նախագահի մոտ մարդկային իմաստով հանգստյան օրեր չեն լինում։ Դրանք պարզապես անհնար են։ Նա այսպես թե այնպես մշտապես աշխատում է։ Համակերպվեք»,- ասել է Պեսկովը։
