13 Սեպտեմբերի 2026, 13:30
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում 20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայրը՝ Նարեկը, փրկել են այրվող ծերանոցի բնակիչներին։
Եղբայրները, առանց երկար մտածելու, մտել են կրակի մեջ հայտնված շենք և անվտանգ վայր են դուրս բերել այնտեղ գտնվող երկու բուժքրոջ ու վեց տարեց բնակչի։
Նրանց արագ և խիզախ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ավելի ծանր հետևանքները։