Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված վայր կժամաներ ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը, օպերատիվորեն նշված վայր է ժամանում «Ճամբարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, ապա «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխում «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև սանավիացիայով նրան տեղափոխում են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներին հաջողվում է փրկել այդ քաղաքացու կյանքը
Համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Չեխիայի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Զուզանա Կոուցկային է, ով օդապարիկի ընկնելու հետևանքով է նշված վնասվածքը ստացել։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: