Հայաստանի շրջաններում սեպտեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 12-16-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում սպասվում է արևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +30…+32 աստիճան։
Շիրակի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +24…+29 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +24…+27, նախալեռներում՝ +27…+29 աստիճան։ Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +20…+25 աստիճան։ Լոռու մարզում ցերեկը սպասվում է +24…+28 աստիճան տաքություն։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +25…+28, հովիտներում՝ +28…+31 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +23…+26, նախալեռներում՝ +27…+31 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +29…+32, հովտային շրջաններում՝ +30…+33 աստիճան։ Արմավիրի մարզում ցերեկը սպասվում է +30…+33 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +24…+27, նախալեռներում՝ +30…+33 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +18…+22, նախալեռներում՝ +24…+27, հովիտներում՝ +29…+32 աստիճան։
Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +26 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
