«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել (Video)



Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգում է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել: Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։ «Իրենք իմ գլուխը սեղմում էին ներքև, որ ես իրենց դեմքը չտեսնայի ու անընդհատ գլխիս էին բոքսով խփում»,- պատմեց Թովմասյանը՝ նշելով, սակայն, որ իր նկատմամբ բռնություն գործադրածների մեջ կան անձինք, որոնց տեսնելու դեպքում կճանաչի: Վերջինիս պնդմամբ՝ ծեծից հետո իրեն ձեռնաշղթաներով քարշ են տվել դեպի Հրազդանի ոստիկանության բաժանմունք, ինչի հետևանքով թևերն ու ծնկները քերծվել են։ Այնուհետև մոտ 6 ժամ ոստիկանության բաժնում պահելուց հետո, ըստ քաղաքացու, իրեն տեղափոխել են Հրազդանի քննչական, որտեղ քննիչ Մոնիկան (ազգանունը չի հիշում-խմբ․) տեսել է իր վնասվածքները, սակայն դրանց ուշադրություն չի դարձրել, դրանց վերաբերյալ իրեն հարցեր չի տվել: Գործով, որի շրջանակներում քննիչին են ներկայացրել Թովմասյանին, նա վկայի կարգավիճակ է ունեցել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment