Էթնիկ զտման ենթարկված և բռնազավթված Արցախում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված խայտառակ «միջոցառման» շրջանակներում ամենանողկալին նույնիսկ Հիքմեթ Հաջիև կոչեցյալը չէր



Էթնիկ զտման ենթարկված և բռնազավթված Արցախում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված խայտառակ «միջոցառման» շրջանակներում ամենանողկալին նույնիսկ Հիքմեթ Հաջիև կոչեցյալը չէր։

Ավելի նողկալի և արգահատելի էին եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն սինլքորի հետ ստորաքարշորեն հռհռացող ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ։

Իմ ճանաչած Եվրոպան գերմանացի խոշորագույն արևելագետ-հայագետ և մեծ մարդասեր պրոֆ. Յոզեֆ Մարկվարտի Եվրոպան է, անգլիացի խոշորագույն բանաստեղծ, գրող և մարդասեր Ջորջ Բայրոնի Եվրոպան է, նորվեգացի մեծագույն բևեռախույզ և մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի Եվրոպան է, ֆրանսիացի նշանավոր գրող, գրականագետ և մարդասեր Անատոլ Ֆրանսի Եվրոպան է և այլն։

Հենց վերոնշյալ մարդկանց Եվրոպան է այն Եվրոպան, որին պետք է ձգտել և որից պետք է օրինակ վերցնել, այլ ոչ թե լկտիությամբ պղծված Գանձասարում և Դադիվանքում հռհռացող մի խումբ ցինիկների «Եվրոպան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment