Գյումրիում կայանման շուրջ վեճի ժամանակ 26-ամյա երիտասարդ է դանակահարվել ու մահացել

Գյումրիում մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա հարևանին ու նրա 26-ամյա որդուն, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։

Դեպքի մասին ահազանգն ստացվել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում։ Ոստիկաները 64-ամյա տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։

Leave a Comment