Ոչ մի ուրիշ անուն

Ոչ մի ուրիշ անուն

13.09.2026 | 00:01

Իմ Անունը այն Զորությունն է, որ կանխում է չարը և օգնության կանչում բարի ուժերին: Չար ոգիները փախչում են ՀԻՍՈՒՍ անունը լսելիս:

Երբ տրտմությունն ու թախիծը պաշարում են ձեզ, երբ գիտակցելով ձեր տկարությունն ու անօգնականությունը` սիրով ու երկյուղածությամբ Իմ Անունն եք տալիս, Ես անհապաղ պատասխանում եմ այդ կանչին:

ՀԻՍՈՒՍ:

Հաճախ գործածիր Իմ Անունը:

Տես` այն որքան նման է Մայրիկ բառին, որ ամեն երեխա ասում է: Նա կանչում է «Մայրիկ», որ մայրը գա և իրեն օգնի, խնամի, իր կարիքները հոգա և դուրս բերի դժվարին կացությունից: Դուք էլ գործածեք Իմ Անունը այդ նույն ձևով. բնական ձայնով, պարզորեն, ինքնաբուխ ու ուժգին ասելով` ՀԻՍՈՒՍ:

Օգտագործեք այն ոչ միայն օգնության ու կարիքի դեպքում, այլև արտահայտելու համար ձեր սերը:

Երբ Իմ Անունը բարձր կամ ցածր արտասանվի սրտի լռության մեջ, աններդաշնակ մթնոլորտը սիրով ու խաղաղությամբ կհամակվի: Այն բարձրացնելով` կիմաստավորի ձեր մտածումների ու խոսքի արժեքը:

ՀԻՍՈՒՍ:

Երկնքի տակ չկա ուրիշ անուն, որով կարողանաք փրկվել:

Մեկնաբանություններ

Leave a Comment