Հայաստանի ներկայացնող Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը զբաղեցնում են երկրորդ տեղը Մասաչուսեթս նահանգի Նորվուդ քաղաքում անցկացվող John Nicks Pairs International (Challenger շարք) մրցաշարի զուգասահքի կարճ ծրագրից հետո, հայտնում է Life.ru-ն։
Հայկական զույգն իր ելույթի համար վաստակել է 68,03 միավոր։ Առաջատարի դիրքում են ռուս գեղասահորդներ Ալեքսանդրա Բոյկովան և Դմիտրի Կոզլովսկին։ Ամերիկացիներ Օդրի Շինը և Սփենսեր Ակիրա Հոուն եզրափակում են լավագույն եռյակը՝ 67,25 միավոր արդյունքով։
John Nicks Pairs International մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 11-12-ին և ներառել է ինչպես պատանիների, այնպես էլ մեծահասակների մրցումներ։
