COP17-ին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից մեկնարկել է մանկական բնապահպանական արշավների ծրագիրը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ծրագրի շրջանակում իրականացվում է 5 արշավ՝ տարբեր ուղղություններով, որոնց ընթացքում երեխաների համար բնության ճանաչումն ու բնապահպանական կրթությունը կզուգակցվեն գործնական առաջադրանքների, թիմային աշխատանքների և խաղերի միջոցով։
Նախաձեռնության նպատակն է երեխաներին հնարավորություն տալ ոչ միայն ձեռք բերել բնապահպանական գիտելիքներ, այլև սովորել գործելով՝ ձևավորելով բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք և մասնակցության մշակույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։