Ստեփանակերտում հարցրեք, թե որտե՞ղ են նախկին բնակիչները․ արցախցին՝ դիվանագետներին

«Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը բաց նամակ է հղել Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցիչներին և կոչ արել թույլ չտալ, որպեսզի էթնիկ զտումը վերածվի զբոսաշրջային երթուղու։

Ավելի վաղ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 150 անդամից բաղկացած պատվիրակությունը երկօրյա այցով շրջել էր օկուպացված Արցախով։

Շահվերդյանը հատկապես դիմել է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական ​​ներկայացուցչություններին՝ այն պետությունների, որոնք տասնամյակներ շարունակ հանդես են եկել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և անմիջականորեն ներգրավված էին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնման գործընթացում։

«Եթե այցելում եք հայկական վանք, պետք է հարցնեք, թե ինչու է ձևափոխ Բաքվում գտնվող ձեր գործընկերները պարզապես չեն շրջագայում տարածաշրջանում։

Նրանք մասնակցում են մանրակրկիտ ծրագրված քաղաքական և տեղեկատվական արշավի։
Պետք է հասկանաք՝ յուրաքանչյուր դիվանագիտական ​​այց, յուրաքանչյուր լուսանկար և յուրաքանչյուր պաշտոնական քայլ քաղաքական նշանակություն ունի»,- ասվում է բաց նամակում։

Նա շեշտել է, որ «վերականգնված Ղարաբաղի» գեղեցիկ լուսանկարների հետևում կան իրական մարդիկ, ովքեր վտարվել են իրենց տներից։

Նա կոչ է արել Ստեփանակերտ այցի ընթացքում հարցնել, թե որտեղ են դրա նախկին բնակիչները։
Շահվերդյանի խոսքով՝ մինչ դիվանագետները լուսանկարվում են հենց այն վայրերում, որտեղ ժամանակին տեղակայված էին տեղահանված հայերի տները, հայ պատանդները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ «Սա պարզապես

«Հաղթանակի պուրակ» չէ։ Սա մի վայր է, որտեղ նշվում է հաղթանակն այն մարդկանց նկատմամբ, ովքեր զրկվել են իրենց տներից, հայրենիքից և ազատությունից»,- ասվում է նամակում։

Նա շեշտել է, որ խաղաղության մասին խոսելիս, հարկ է հիշել, որ արդարացի խաղաղություն հնարավոր չէ կառուցել՝ մոռացության մատնելով տեղահանվածներին, ջնջելով նրանց ժառանգությունը կամ լռություն պահպանելով ադրբեջանական գերության մեջ մնացածների մասին։

«Պետք է հիշեք սա, երբ հաջորդ անգամ լուսանկարվեք Արցախում»։

Leave a Comment