Մոլդովայի օդային տարածքը շաբաթ օրը մեկ ժամով փակվել է Ուկրաինայից եկող անօդաչու թռչող սարքի թռիչքի պատճառով, հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 15:26-ին, Ազգային բանակի օդային գործողությունների ծառայությունը հայտնաբերել է Ուկրաինայից մեր երկրի օդային տարածք մտնող օբյեկտ։ Քաղաքացիական թռիչքների անվտանգությունն ապահովելու համար օդային տարածքը ժամանակավորապես փակվել և վերաբացվել է ժամը 16:30-ին», — հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը պարզաբանել է, որ Սահմանային ոստիկանության պարեկախումբը նկատել է անօդաչու թռչող սարքը, որը երկիր է մտել Սորոկայի մոտակայքում, կարճ ժամանակով անհետացել ռադարից, ապա կրկին հայտնվել Էդինետի մոտակայքում։
Եվրոպական երկրների օդային տարածքում բազմիցս հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ։ Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը Մոլդովայի տարածք են մտել Ուկրաինայից։