Ադրբեջանցիներն օտարազգի դիվանագետներին տարել են օկուպացված Դադիվանք

Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր այցելող դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները այցելել են Քելբաջարում գտնվող Խուդավենգ վանական համալիր. գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ հյուրերին պատմվել է հուշարձանի պատմության մասին։

Հետաքրքիր է՝ օկուպացված Արցախի տարբեր քաղաքներ այցելած օտարազգի դիվանագետներին ադրբեջանցիները պատմե՞լ են, որ սա հայկական Դադիվանքն է, որ նրանք անվանում են Խուդավենգ, ինչը հայերեն Խութավանքի (բլրի վրայի վանք) ադրբեջանահունչ դարձրած, տառափոխված ձևն է։ Պատմե՞լ են, որ Դադիվանքը հիմնվել է 9-րդ դարում, երբ Ադրբեջան, ադրբեջանցի հասկացությունների մասին հեռավոր պատկերացում անգամ չկար, որ վանական համալիրը հիմնել է Քրիստոսի առաքյալ Թադևոսի աշակերտ Դադեն, որի անունն էլ կրել է համալիրը։ Պատմե՞լ են, որ խորհրդային տարիներին Դադիվանքն ադրբեջանցիները գոմ, պահեստ, կացարան են դարձրել, որի պատերն այնքան մրոտված են եղել, որ որմնանկարները, սրբապատկերները մուրը ծածկել է։ Բարեբախտաբար, ծածկել է, ու միայն տասնամյակներ անց են հայերը մրի հաստ շերտը մաքրել ու տակից հանել որմնապատկերները։ Մուրը փրկել է որմնապատկերները, այլապես դրանք էլ ադրբեջանցիները կոչնչացնեին։

Օտարազգի դիվանագետներին ադրբեջանցիները պատմե՞լ են, որ Դադիվանքը հայերն են վերականգնել, վերանորոգել, իսկ իրենք մեկ օրում այն բռնազավթել են ու գերեվարել։

Leave a Comment