Հրդեհավտանգ իրավիճակ՝ մինչև սեպտեմբերի 17-ը․ որ տարածքներն են ռիսկային • Tribune.am

Սեպտեմբերի 12-17-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ կդիտվի Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում։

Նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 12-ի ցերեկը և 13-16-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Leave a Comment