2026-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության դաշտի հիմնական խաղացողները հանրագումարային հավաքել են 80 տոկոսով ավելի ձայն, կարելի է ասել մոտ 2 անգամ ավել ձայն, քան 2021թ. խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, սա նշանակում է, որ ՔՊ-ն աջակցության շեշտակի անկում է ունենում, անգամ այն դեպքում, երբ պաշտոնական դիրքի չարաշահումներով տարբեր պաշտոնյաներ խառնվեցին ընտրություններին՝ մարզպետերի, քաղաքապետերի, դպրոցների տնօրենների մակարդակով, անգամ երբ վերջին օրերին «Ուժեղ Հայաստան»-ի շատ անդամների կալանավորեցին, անգամ երբ տեղի ունեցան շատ ապօրինություններ։
«Սա ի՞նչ է ասում։ «Քաղաքացիական պայմանագրի», Փաշինյանի կառավարման ժամանակը հաշված է, մեր միակ աշխատանքն այն է, որ դա լինի հնարավորինս շուտ ու հնարավորինս քիչ կորստով»,-ասաց Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ ընտրությունների նախաշեմին ՔՊ-ականները հայտարարում էին, որ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները տալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Ուզում եմ հիշեցնել նաև այն տեղեկատվական տեռորի մասին, որ տարածում էին նաև Հ1-ով։ Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի վստահությամբ ասում էին, որ «Ուժեղ Հայաստան»-ը պետք է իբր թե ձայն տա Ռոբերտ Քոչարյանին․ Այս սուտ հայտարարության պատասխանատվությունն իրենք մինչև վերջ կրելու են․ Նրանք խուսաում են այդ հարցին առերեսվեուց, պատասխանելուց, թե ո/վ է այդ ստի պատասխանատուն․ Ընտրությունն անցավ, մոռացան, մենք չենք մոռացել»,-ասաց Ն. Կարապետյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: