
«Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ընդդիմությունը 80% ավել ձայն ա հավաքել, համարյա 2 անգամ շատ ձայն
«Քոչարյանին ձայն տալու» մասին սուտը հորինողները պետք է պատասխան տան»։
«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը հանրագումարային ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին։ Ընդդիմությունը ստացել է համարյա թե 2 անգամ ավելի շատ ձայն։ Այսինքն՝ ՔՊ-ն աջակցության շեշտակի անկում է ունենում․․․ Սա նշանակում է, որ Փաշինյանի և ՔՊ-ի կառավարման ժամանակը հաշված է, մեր միակ աշխատանքը՝ որ դա լինի ինչքան հնարավոր է շուտ և ինչքան հնարավոր է քիչ կորստով։
Նաև ուզում եմ խոսել տեղեկատվական տեռորի մասին․ հիշում եք՝ Հ1-ով ինչպիսի վստահությյամբ էին ասում, թե իբր «Ուժեղ Հայաստան»-ը պետք է ձայն տար Ռոբերտ Քոչարյանին․ հիմա խուսափում են պատասխանել, թե ով է պատասխանատու այդ ստի համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է Կարապետյանը։