12.09.2026 | 12:05
Չէ, սա Վահե Քաչայի հանրահայտ պատմվածքը չէ։ Սա ավելի ծանր իրավիճակ է, քան այն մի քանի տարեցների մոտ հանգամանքների բերումով առաջացած հոգեբանական ծանր իրավիճակը…
Հեռատեսիլով երբեմն կենդանական աշխարհից հաղորդումներ են լինում, հետաքրքիր է նայելը։ Վերջերս ցույց էին տալիս, թե ինչպես են գայլերը մի եղնիկ բռնել և թե ինչպես է ամենքն իր կողմը ձգում խեղճ եղնիկի մարմինը… Հիմա մենք այդ վիճակում ենք։ Թուրքը մի կողմից, ազերը մի կողմից, ռուսն ու հրեան մի կողմից, Եվրոպան ու ԱՄՆ֊ն էլ իրենց հերթին պատրաստվում են պատառ֊պատառ անելու մեր երկիրը, ինչպես այն գիշատիչ գայլերը, իսկ մարդկությունը լռում է, լռելյայն արդարացնելով գիշատիչների վարքը… Այո, ճիշտ այնպես, ինչպես գայլերի մասին հաղորդում վարողն էր գովերգում գայլերի խելացիությունը, միասնականությունը, նպատակասլացությունը, և գոնե խղճմտանքի խոսք չասաց եղնիկի հասցեին…
Սերգեյ Աբազյան