Աննա Հակոբյանը ՔՊ-ի հետ քննարկել է ընտանեկան բռնությունը քրեականացնելու հարցը․ ԶԼՄ

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը փակ հանդիպում է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացնելու իր նախաձեռնությունը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելո իր աղբյուրներին

Ըստ թերթի՝ հանդիպումից հետո իշխանական մեծամասնությունը որոշել է աջակցել նախագծին։

Հակոբյանի նախաձեռնությունը ներառում է օրենսդրական փաթեթի մշակում, հանրային իրազեկում, մասնագետների վերապատրաստում և ընտանեկան բռնության տարածվածության համազգային հետազոտություն, նշել է թերթը։

Վարչապետի տիկինը ավելի վաղ հանդիպման էր հրավիրել նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանին և Աննա Գրիգորյանին, սակայն վերջիններս մերժել էին առաջարկը։

Կարդացեք նաև՝

ՀՀ-ում կխստացնեն ընտանեկան բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվող միջոցները

Leave a Comment