Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև






Այսօրվա ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ արտահայտվեց իր երբեմնի մերձավոր զինակիցը համարվող Հայկ Սարգսյանի հասցեին: Հիշեցնենք, որ խոսքն այն անձնավորության մասին է, ով ավելի շատ հանրությանը հայտնի է որպես «շիշ բռնող»: 
Այսինքն, Հայկ Սարգսյանն այն անձնավորությունն է, ով 2018-ի իշխանազավթման օրերին ոչ թե պարզապես ուղեկցում էր Փաշինյանին, այլ այնքան մերձավոր ու հարազատ մարդ էր, ում վստահված էր Փաշինյանի խմելու ջրի շիշը բռնելը: 

Բայց այդ օրերից շատ ջրեր են հոսել: Ու, չնայած Հայկ Սարգսյանը տակավին նիկոլական է, ավելի ճիշտ՝ քպ-ական, բայց հնարավոր է, աստիճանազրկվելուց բացի, նաև բանտարկվի: 
Այնուհանդերձ, շատերին հետաքրքրում է, թե Փաշինյանն ինչո՞ւ այդպես կոպտեց Հայկ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն օրերս հարցազրույց էր տվել Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Տետ ա տետ» հաղորդաշարին, որի ընթացքում, ինչպես մամուլն է բնորոշում, ՔՊ-ի կեղտոտ շորեղենը փռել էր՝ ի տես հանրությանը: 
Խոսքը այս հարցազրույցի մասին է:  



Leave a Comment